ՄԵՐ ՄԱՍԻՆ

  ԿԱՐԱՆԴԱՇ» ԳՐԵՆԱԿԱՆ ՊԻՏՈՒՅՔՆԵՐԻ ԽԱՆՈՒԹ վերադաս՝ «ՍՄԱՐԹԼԱՅՆ» ՍՊԸ

«Սմարթլայն» ՍՊԸ–ն հիմնադրվել է 2004 թվականի փետրվարի 13-ին։ Խանութների ցանցը հայտնի է Կարանդաշ անվանումով։ Հանդիսանում է խոշոր հարկատու՝ ունենալով և՛ մանրածախ, և՛ մեծածախ վաճառք։ Գործում են 7 խանութներ, որոնց աշխատաժամերը, հասցեներն ու հեռախոսահամարները նշված են կայքի կապ բաժնում։ Ապրանքատեսականիների առաջնային ուղղություններից է գրենական պիտույքները և կահույքը։ Օֆիսային կահույքի, չհրկիզվող պահարանների լայն տեսականին ցուցադրված է գլխամասում՝ Վարդանանց 110 հասցեի առաջին և երկրորդ հարկերում։

«Սմարթլայն» ՍՊԸ-ն իր հիմնադրման առաջին տարիներից էլ մասնակցել է Հայաստանում, Ռուսաստանի Դաշնությունում կազմակերպված բազմաթիվ Expo ցուցահանդեսների, իսկ վերջին 3 տարիներին Ֆրանկֆուրտում PAPERWORLD EXPO – ին:

2008թ, 2009թ, 2010 թվականներին մասնակցել և ստացել է սերտիֆիկատ EDUCATION & CAREER EXPO – ից։ 2010թ –ին մասնակցել է նաև WORLD OF CHILHOOD EXPO ցուցահանդեսին:“MY TOWN” LLC—ի կողմից արժանացել է գրենական պիտույքների լավագույն խանութների ցանց տիտղոսին, և ստացել Դիպլոմ։

PROM EXPO LLC –ի կողմից 2011թ ստացել է սերտիֆիկատ միջազգային ցուցահանդեսին մասնակցելու համար։

2015, 2016 թվականներին ստացել է սերտիֆիկատ լավագույն բիզնես գործընկեր FELLOWES –ի կողմից և նույն 2016թ ին էլ արժանացել դիպլոմի։

2017թ-ին «НПО ПРОМЕТ» ՍՊԸ -ի կողմից ճանաչվել է VALBERG, AIKO, ПРАКТИК, HILFE, NOBILIS չհրկիզվող պահարանների, մետաղական դարակաշարերի ապրանքանիշերի պաշտոնական ներկայացուցիչը:

«Սմարթլայն» ՍՊԸ-ն տարածաշրջանում Պորտուգալական Navigator Company, Pioneer, Navigator, Discovery թղթերի միակ ներկայացուցիչն է, որն իր բարձր որակով աշխարհում առաջատարներից է: Ինչպես նաև հանդիսանում է Գերմանական Schneider բարձրորակ գրիչների, ընդգծիչների..., Լեհական Colorino մանկական ներկանյութերի, մատիտների..., CoolPack պայուսակների ներկայացուցիչը: Տարածաշրջանում միակ ներկայացուցիչն է նաև ռուսական Промет չհրկիզվող պահարանների, Chairman կահույքի և մի շարք այլ բրենդերի՝ արժանանալով բազմաթիվ պատվոգրերի, մրցանակների և բարձր որակավորման:

Յուրաքանչյուր տարի մեր հաճախորդների համար ապահովում ենք նոր տեսականի և ճկուն զեղչային համակարգ։ Պարբերաբար կազմակերպվում են մրցույթներ, վիկտորինաներ: Հետևելով մեր ֆեյսբուքյան էջի մրցույթներին, կարող եք հաղթող դառնալ և ստանալ Ձեր նվերները։

Գրենական պիտույքների և գրասենյակային պարագաների որակով և բազմազան տեսականին փոքրիկ հաճախորդից մինչև մեծահասակ, մանկական զարգացնող խաղերից մինչև գրասենյակային խստապահանջ ոճ, հատուկ օրթոպեդիկ պայուսակներից՝ սպորտային և առօրյա սիրողների համար կարող եք ձեռք բերել մեր յուրաքանչյուր մասնաճյուղում:

Կարանդաշ խանութ-սրահների բարեհամբյուր անձնակազմը սիրով կսպասարկի յուրաքանչյուր խստապահանջ հաճախորդի:

Սիրով սպասում ենք:

About us
About us
About us
About us
About us
About us
About us
About us